Շուռնուխ գյուղի գյուղապետ Հակոբ Արշակյանը Իրավաբան․net-ին փոխանցեց, որ ռուսական խաղաղապահների ներկայացուցիչները և Հայաստանի պաշտպանության նախարարության աշխատակիցները այսօր գնացել են գյուղ․
«Երկու գնդապետներով եկան, նայեցին ու ասացին, որ արխային լինենք, էսօրվա դրությամբ ամբողջ գյուղը՝ ներառյալ ճանապարհի տակի հատվածը՝ մայրուղին, Հայաստանի վերահսկողության տակ է»։
Նաև նշեց, որ գյուղի ճակատաագիրը վաղը հստակ կորոշվի․
«Սպասենք վաղվան, տեսնենք՝ արդյունքն ինչ կլինի։ Ինձ թվում է՝ ճիշտ կլինի այսօրվա ասվածը և սահմանը կանցնի գյուղի տակով։ Նաև այստեղ Գորիսից հյուրեր էլ ունենք, մարտական ընկերներ, որոնք բոլորն էլ անհանգստանում են»,- ասաց գյուղապետը։