ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ հասցված վիրավորանքի համար հրապարակայնորեն ներեղություն խնդրելու և ոչ նյութական վնասի փոխհատուցում վճարելու պահանջով։
Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։
Հայցը ներկայացվել է դեկտեմբերի 17-ին և մակագրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդուարդ Ամալյանին։
Ենթադրվում է, որ հայցի պատճառը նոյեմբերի 27-ին Սոթքում լրագրողների հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանի արած հետեւյալ հայտարարությունը լինի.
«Երեկ մենք լսեցինք ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանին, այսօր ես նրան խորհուրդ եմ տվել ուսադիրները պոկել, իր՝ Արցախի հերոսի կոչումը տանել Եռաբլուր, եւ այնտեղ մի բուռ հող ուտել»։