«Մենք մեր հերոս տղեքին ենք ուզում»․ անհետ կորած զինծառայողների հարազատները ցանկանում են Օնիկ Գասպարյանին հանդիպել

Անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք ցանկանում են հանդիպել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին։

«Ուզում ենք իմանանք՝ երբ, էդ երբն արդեն 55 օր է մեզ տանջում է ու մենք ուզում ենք հասկանանք ինքը մեզ ե՞րբ կընդունի ու ե՞րբ կստանանք մեր հարցի պատասխանը։ Ամբողջ Հայաստանում և՛ անհատների, և՛ պաշտոնյանի, շատ պետական մարմինների դիմել ենք, Հայաստանում էդպիսի մեկը չկա, որ մենք դիմած չլինենք։ Ամբողջ Հայաստանում հիմա մնացել է մի Օնիկ Գասպարյան, հասկանանք, տեսնենք ինքը կկարողանա մեզ ընդունի ու մեր հարցին լուծում տա։ Արդեն 55 օր է ամեն օր նույն խնդրանք ու պահանջարկն են բարձրացնում»,-նշում է ծնողներից մեկը՝ Անահիտ Ադոյանը։

Նա հարց է ուղղում, թե կա՞, որ գոնե կապ հաստատեն երեխաների հետ և այլն։ «Ասելն այնքան հեշտա, որ իմանան իմանան գերիներ են, կարողա էդ սպասումն ուրիշ ձևով լինի, բայց էդ անորոշությունն ուրիշ է։ Հա, սպասեմ, բայց ինչքան, երբ․․․ Գիտեք, ես արդեն 55 օր ամեն օր հարց եմ տալիս՝ երբ, ու նույն հատվածի վերաբերյալ»,-ասաց նա։

Ծնողնի խոսքով, երեկ Հայաստան վերադարձված գերիներից մեկը նույն զորամասից է եղել, որ զորամասում ծառայելիս են եղել այն տղաները, որոնց համար հիմա ՊՆ-ի մոտ են հավաքվում ծնողները։ «Ընդհանուր 41 հոգի են, երեկվա դրությամբ երեկ մեկ հոգի վերադարձել է ու շատ ուրախ ենք իր համար։ Ամեն դեպքում պիտի պայքարենք մեր մյուս 40 հոգու համար։ Մենք պայքարում ենք Էջմիածնի 40 քիմիկների համար, բայց ամբողջ Հայաստանում շատ-շատ են»,-ասաց անհետ կորած զինծառայողի մայրը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել