Ֆեյսբուքյան օգտատեր Վարդիթեր Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ընթերցում են Հայաստան ժամանած գերիների անունները։
Տեսանյութը՝ այստեղ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր․ «Այսօր ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի է ունեցել գերիների փոխանակման գործընթաց: Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 մեր հայրենակիցներ։
Այս փուլում վերադարձվում են այն հայ գերիները, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից: Անհետ կորած և հնարավոր գերեվարված մեր մյուս հայրենակիցների հայտնաբերման ու նրանց վերադարձի կազմակերպման գործընթացն ինտենսիվ կերպով շարունակվում է:
Վերադարձած գերիների մասին ավելի ուշ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»։