2-րդ զորամիավորման N զորամասի ենթակայությամբ գործող կամավորական ջոկատներից մեկն իրականացրել է մարտական հերթապահություն կրող անձնակազմի հերթափոխ։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Զորամասի սպաները հրահանգավորել են հերթափոխի պատրաստվող անձնակազմին անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, հստակեցրել խնդիրներն ու առաջադրանքները։