Ազգային ժողովի պատգամավոր Արամ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«2018թ-ին ժողովուրդը սահմանադրությամբ իրեն պատկանող, բայց խլված իշխանությունը ետ վերձրեց իր ձեռքը։ Հիմա նրանք, ովքեր ժամանակին բռնի տիրացել էին իշխանությանը, խոսքը միայն այս 17 կուսակցությունների մասին չէ, այլ նաև մի խումբ մարդկանց (կլանի), ում ձռերքերում էր գտնվում ամբողջ իշխանությունը, փորձում է կրկին ժողովրդից իր ձեռքը վերձնել իշխանությունը։ Եւ կանգ չառնելով ոչ մի բանի առջև’ մեդիադաշտում ստեր քարոզելով, վարկաբեկելով նույնիկ վարչապետի ընտանիքի անչափահաս երեխային և այլն, ցանկանում են շարունակել իրենց կիսատ թողած թալանը և տեռորը։
Բայց պիտի հիասթափեցնեմ այդ խմբակին և նրանց փոքրաթիվ աջակիցներին, որոնք սեփական շահն ունեն, որ դա տեղի չի ունենալու, որովհետև միակ սուբյեկտը ով որոշելու է, թե ով պետք է լինի իշխանության դա ժողովուրդն է։ Իսկ ժողովրդի ճնշող մեծամասնությունը կանգնած է վարչապետի կողքին։
2 բան պետք է արձանագրենք։ Նախ, որ մեր քաղաքական թիմը նույնպես ամուր կանգնած է վարչապետի կողքին և երկրորդը, որ շատերը բացահայտեցին իրենց իրական դեմքը(որոշները դեռ մտածելու ժամանակ ունեն)։
Մենք մեծ ջանքերի շնորհիվ ի վերջո հաղթահարելու ենք այս դժվարին փուլը և ունենալու ենք տնտեսապես հզոր երկիր և ուժեղ հայոց բանակ»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին Արամ Խաչատրյանը հայտնեց, որ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել՝ գործադիրում աշխատանքը շարունակելու նպատակով։