Եթե փորձենք սթափ նայել իրականությանն, ապա Հարավային Կովկասի երեք երկրներն էլ կորցնում են իրենց անկախությունը․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Եթե փորձենք սթափ նայել իրականությանն, ապա Հարավային Կովկասի երեք երկրներն էլ կորցնում են իրենց անկախությունը։

Ադրբեջանի խանն իր իշխանությունը փրկելու համար ստիպված էր Թուրքիայի սուլթանին զիջել իր սուվերենությունը, տարածքները ետ բերելու դիմաց։ Միայն դա էր կարող երկրի ներսում ամրապնդել իր լեգիտիմությունը։ Արդյունքում Ադրբեջանը դառավ Թուրքիայի վասալն, իսկ Արցախում ստացավ ռուսական ռազմաբազա, որը դեռ իր խոսքն ասելու է։

Իրանն էլ ի դեմս Ադրբեջանի էկզիստենցիալ վտանգ է ստացել, սա էլ իր հետեւանքները կունենա։ Մոտենում է ժամանակը, որ Իրանը քրդերի միջոցով Ձիով Քայլ անի, ինչի փորձն ունի Իրան-Իրաքյան պատերազմի ժամանակներից։ Ինչեւէ, Ադրբեջանը ետդարձի ճանապարհ չունի, վիճակն արդեն գցված է։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ ամեն ինչ ավելի պարզ է։ Ադրբեջան + Թուրքիա տանդեմը մեր ատամներով չի եւ մնում է հույսը դնել Ռուսաստանի վրա։ Փաստորեն Ադրբեջանն ու Թուրքիան մեզ այլ տարբերակ չեն թողել։

Սակայն Վրաստանի ապագան էլ է մշուշոտ։ Թուրքիան դե ֆակտոր օկուպացրել է Աջարիան, փորձում է Աբխազիայում մրցակցել Ռուսաստանի հետ, Ադրբեջանի հետ միասին Վրաստանին տնտեսական կախվածության մեջ է գցում, նաեւ հարավում ադրբեջանցիները գնալով ավելի կազմակերպված են դառնում։ Վրաստանի հույսը, որ կարող են մտնել ՆԱՏՈ, կամ այլ ձեւաչափերում ստանալ Արեւմուտքին ռազմական աջակցությունը, նույնպես հուսադրող չի, թեկուզ նրա համար, որ Սեւ Ծովի բանալիները Թուրքիայի ձեռքերում են։

Այսպիսով, Հարավային Կովկասն աշխարքաղաքական դասավորության իմաստով երկու հարյուր տարով ետ է գնում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել