«Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով», – ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ ռուս խաղաղապահները ապահովում են նաև քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր և տրամադրում են մարդասիրական օգնություն:
«Օրվա ընթացքում ռուս խաղաղապահները ապահովել են Հայաստանի տարածքից 634 փախստականների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ: Ընդհանուր առմամբ, ավելի քան 38,3 հազար մարդ վերադարձել է նախկին բնակության վայրեր»,- ասված է նախարարության հայտարարության մեջ:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նախօրեին հաղորդեց Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման առաջին դեպքի մասին: Հայաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել էր, որ դեկտեմբերի 12-ին Լեռնային Ղարաբաղի հարավում գտնվող Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական բանակի նախահարձակ գործողությունները սկսվում են: