«Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Արժանապատվության երթ
Վաղը՝ դեկտեմբերի 14-ին, ժամը 17:00-ին, Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգու մոտից (Պրահայի այգի, Արաբկիրի թաղապետարանի դիմաց) կմեկնարկի #Արժանապատվության_երթ։
Մի՛ լռիր։
Ոտքի’ կանգնիր։
Միացի’ր քո ժողովրդին։
Երկրիդ, ընտանիքիդ, արժանապատիվ ապագայիդ տերը հենց դո’ւ ես։
Միասին մենք կփրկենք մեր Հայրենիքը»։