«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մեր զգացմունքների, հոգու նուրբ լարերի վրա խաղում են, երբ ասում են, թե Դալմայում ու սուպերմարկետներում քաղաքացիական հագուստով ադրբեջանցիներ կան։ Խաղում են, որովհետև մենք չենք փորձում խորանալ, աղբյուրը ճշտել, ճշտել, թե ոնց ա հնարավոր տենց բան։ Ու ամեն տենց լուր հերթական պահանջն ա բարձրացնում աղմուկ հանողի օրակարգը սպասարկելու համար։ Ըստ էության, մեր հույզերը օգտագործվում ա մեր դեմ։ Ոչ Վարդենիսի դեպքում էդ լուրերը հաստատվեցին, Գորիսի դեպքում հայտնվեց, որ դրանք եկել էին իրենց դիակները տանելու։ Ասում են՝ Նիկոլը Սյունիքն էլ ա հանձնելու։ Ասենք ոնց, էլի ։) Ոչ քարտեզ եՆք նայում, ոչ գիտեՆք, թե ինչ սկզբունքով են գծվում էսօրվա սահմանները, բայց մեկը ասել ա, որ Նիկոլը Սյունիքը հանձնում ա, սաղ բերանները գցած ծամծմում են էդ «տեղեկատվությունը»։ Հետո մարդիկ, նույն Նիկոլի հրաժարական պահանջողներն էլ ասում են, որ մի սանտիմետր էլ չենք հետ գնացել մեր հին սահմաններից, բայց՝ չէ, էդ թեման շարունակվում ա ծամծմվել՝ սպասարկելով եսիմում շահերը։
Վստահաբար, մարդիկ կլինեն, որ էս գրառումը կօգտագործեն՝ հարցնելու, թե ինչ կարծիք կա Խծաբերդի ու Հին Թաղերի վերաբերյալ։ Ես չգիտեմ դեռ։ Վստահելի աղբյուրս Խանումյան Հայկն ա։ Ասել ա, որ առավոտյան 11-ին լրացուցիչ տեղեկություն կտա։ Իսկ թե ինչ ա եղել նախկինում, նույնպես գրել ա Հայկը։
Վստահ եմ նաև, որ կմտածեն, թե էս գրառմամբ պաշտպանում եմ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շարունակությունը։ Ճիշտ ա, որ մոտ մի ամիս ա, ինչ ասել ենք խնդրի լուծման մեր տեսիլքը, բայց ոչ ոքին դա չի հետաքրքրում։ Ինչևէ, չեմ զլանա մի անգամ էլ կրկնել, որ մենք առաջարկում ենք վարչապետը հեռանա իմփիչմենտի ճանապարհով, երբ ԱԺ-ն անվստահություն ա հայտնում վարչապետին և ընտրի վարչապետ նրան, ով չեզոք ա, կկարողանա իրավիճակը կայունացնել և ռեֆորմներ իրականացնել՝ հենվելով ԱԺ-ի հետ վստահության հիմքով աշխատանքի վրա»։