Ինչի՞ Սերժին կարելի էր առաջարկել պաշտոնական միջոցառման ժամանակ, Նիկոլին՝ չէ, անպայման պետք էր Դուբայ հասնել․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մինչ պատերազմն ընկած ժամանակ պաշտոնյաներից մեկի հետ քննարկում էի Նիկոլ Փաշինյանի ինչ-որ ելույթի բովանդակությունն ու կարծիք հայտնում, որ էդ բովանդակությամբ նա վիրավորում ա մտածող մարդկանց։ Զրուցակիցս հարցրեց, թե ինչի՞ եմ մտածում, որ իմ հետ ա խոսում… էդպես նա խոսում ա կրթական որոշակի ցենզ ունեցող մարդկանց հետ։ Իբր էնքան պրիմիտիվ մարդիկ են, որ նրանց հետ կարելի ա հենց էդպես խոսել։ Սա ինչի հիշեցի…

Ժամանակի առաջին փեսա Միքայել Մինասյանն իր ուղիղ եթերում պատմում ա, որ ինչ-որ ադրբեջանցի պաշտոնյա Դուբայում հանդիպել ա ինչ-որ հայ պաշտոնյայի ու 5 մլրդ դոլարով Արցախը ծախելու առաջարկ արել։ Ըստ էության, դա նույն առաջարկն ա, ինչ ըստ վերջերս եղած արտահոսքի, արել էր Լուկաշենկոն Սերժ Սարգսյանին Հաաստանի մայրաքաղաքում՝ Երևանում՝ ՀԱՊԿ ղեկավարների հերթական հավաքին։ Դա պետությանն արված առաջարկություն ա, ոչ թե անձի։ Դրա համար ինչի՞ էր պետք հույժ գաղտնի պայմաններում դա անել Դուբայում, շպիոնօնիկների միջոցով։ Ինչի՞ Սերժին կարելի էր առաջարկել պաշտոնական միջոցառման ժամանակ, Նիկոլին՝ չէ, անպայման պետք էր Դուբայ հասնել։

Որ առաջարկը Դուբայում ու միջնորդավորված ա լինում, դրանից նա ավելի վա՞տն ա դառնում։ Եվ ընդհանրապես, էդ խոսակցությունները, եթե հիշողությունս չի դավաճանում, Սերժ-նախագահից էլ հին են։ Այսինքն՝ խաղաղ համաձայնագիր կնքելու դեպքում Հայաստանին խոստացվում էր, որ դոնոր-պետությունները Հայաստանը ծաղկեցնելու համար գումար կտան։ Էն ժամանակ, կարծեմ, 4 մլրդ դոլարի մասին էր խոսք գնում ու էդ թեման բաց քննարկվում էր։ Բայց, ինչ խոսք, հարմար վերնագրեր են, չէ՞։

Կարծում եմ՝ երկու դեպքում էլ էդ պրիմիտիվ լեզուն, հատուկ մշակված կոնսպիրոլոգիական պատմությունները անարգանք են ՀՀ քաղաքացու նկատմամբ։ Ընդ որում, անուրանալի ա առաջին փեսայի դերը ժողովրդի մտածողությունը դեգրադացնելու հարցում, ինչից վերջում հաջողությամբ օգտվել ա նաև Նիկոլ Փաշինյանը։ Սկզբից կարելի ա համարյա անհնար դարձնել որակյալ կրթություն, ուսում ստանալու հնարավորությունները, մարդկանց դեգրադացնել քո վերահսկողության տակ գտնվող մեդիայի ցուցադրած սերիալներով, իսկ հետո ամենակարևոր խնդիրներից ուշադրությունը շեղել ինչով ասես կամ հակառակը՝ կոնսպիրոլոգիական նման անհեթեթ պատմություններ հորինելով ատելություն գեներացնել կամ եղածը ծաղկացնել և ուղղորդել ուր ուզես։ Հարցը նույնիսկ էդ 5 մլրդի ու Դուբայի պատմությունը չի։

Հարցն էն ա, որ Հայաստանում էդ մակարդակի զրույցները հավեսով ուտում ու օրերով ծամծմում են, այսինքն՝ մարդիկ ըստ էության հասել են իրենց նպատակին՝ մանիպուլյացիայի նորանոր մաստեր-կլասսներ ցույց տալով միմյանց դեմ։ Մեկ ուզում ես ասել, որ արժանի են իրար, մեկ էլ մենք ենք արանքում տուժում, մեր երեխեքն են, որ ապրելու ու մեծանալու են հանրային դիսկուրսի նման մակարդակի պայմաններում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել