Գորիսի համայնքապետարանը հայտնում է․
«Հարգելի հայրենակիցներ, համացանցում լուսանկար է տարածվում և նշվում, թե իբր այսօր Գորիսում ադրբեջանական պետհամարանիշներով ավտոմեքենա են նկատել:
Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. իրավիճակը վերահսկվում է, մեր սահմանները ամուր են, ժամկետային զինծառայողները, ինքնապաշտպանական ջոկատները սահմանի ամբողջ երկայնքով ամուր կանգնած են և թշնամին չի կարող քայլ առաջ կատարել»։