ԿԽՄԿ-ն շարունակում է աջակցել հակամարտությունից տուժած խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնմանը․ ԱՏՇ

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է․

«Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելությունը շարունակում է աջակցել հակամարտությունից տուժած խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնմանը։

Վերջին օրերին ԿԽՄԿ-ն Մարտակերտի և Մարտունու շրջվարչակազմերին է տրամադրել շինանյութեր (շինարարական տախտակներ, փայտե սալիկներ, նրբատախտակ, մեխեր և այլն): Այդ նյութերը նախատեսված են շուրջ 200 վնասված տները բնակելի դարձնելու ժամանակավոր լուծման աշխատանքների իրականացման համար:

Միևնույն ժամանակ, նշված վարչակազմերը ստացան համայնքային ջրատախտակների համար որոշ միջոցներ՝ շարժիչային պոմպեր, յուրաքանչյուրը 5000 լիտր տարողությամբ ջրատարներ, էլեկտրական եռակցման մեքենաների հավաքածուներ և այլն: Առաքելությունը նաև շարունակում է սնունդ և այլ պարագաներ տրամադրել տուժած խաղաղ բնակիչներին, ինչպես նաև աջակցում է առողջապահական համակարգին, որը դեռ պայքարում է COVID-19 տարածումը կանխելու ուղղությամբ:

Կազմակերպությունը համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնին է նվիրաբերել վարակի կանխարգելման և վերահսկման որոշ պարագաներ (օճառ, ալկոգել և անձնական պաշտպանության միջոցներ)»:
Պատկերը կարող է պարունակել. երկինք, ամպ, բացօթյա և սնունդը, text that says 'GENEVE S'

Պատկերը կարող է պարունակել. երկինք և բացօթյան

Պատկերը կարող է պարունակել. Մեկ կամ ավելի մարդ, կանգնած մարդիկ և բացօթյան

Պատկերը կարող է պարունակել. Մեկ կամ ավելի մարդ, կոշիկներ և ներսումը, text that says '1002 1001 1001 ECO BLA ECO BLACK CK BL'

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել