«Փյունիկը» խնդրում է օգնել կազմակերպությանը՝ օգնելու պատերազմի հետևանքով 60 ամպուտացված մարդու ապրել հարմարեցված միջավայրում

Սեպտեմբերի 27-ին բռնկված արցախյան պատերազմի պատճառով ավելի քան 1000 մարդ զրկվել է առնվազն մեկ վերջույթից։ Այս մարդիկ պարտադրված են առնվազն երկու շաբաթ հոսպիտալացվել։

Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ միությունը Սպիտակի երկրաշարժից, առաջին արցախյան պատերազմից և այլ հումանիտար աղետներից տուժած մարդկանց 1989 թվականից տրամադրում է անվճար վերականգնողական ծառայություններ։

Մինչև Covid-19 համավարակը և սեպտեմբերի 27-ին բռնկված արցախյան պատերազմը, աշխարհասփյուռ հայերի շնորհիվ Փյունիկը կարողացավ վերանորոգել շենքի մի հատվածը, որը պետք է ծառայեր հաշմանդամ մարզիկներին։ Ցավոք, վերանորոգված տարածքը չհասցրեց ծառայել այդ նպատակին, քանի որ այնտե հիմա ապրում են ընտանիքներ, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները պատերազմի պատճառով։

«Փյունիկի» շենքում կա ևս մեկ հատված, որտեղ 36 հոգու կացարան ստեղծելու հնարավորություն կա։ Ցավոք սրտի, այս 160 քմ տարածքը բնակելի դառնալու համար կապիտալ վերանորոգման կարիք ունի։ Պատերազմից տուժածները շուտով դուրս կգրվեն և սենյակները պետք է պատրաստ լինեն հնարավորինս շուտ։ «Բարրի» ընկերությունը «Փյունիկի» շենքում հիմնել է նորագույն տեխնոլոգիաներով հագեցած պրոթեզավորման կենտրոն, որը պատրաստ է աջակցել հետպատերազմյան պրոթեզավորման պրոցեսին։

Covid-19 համավարակը և պատերազմն աննախադեպ ծանրաբեռնվածություն են Հայաստանի առողջապահական համակարգի համար։ Այս վերանորոգման ծրագիրը հնարավորություն կտա 60 ամպուտացված մարդու ապրել հարմարեցված միջավայրում, որը որոշակիորեն կթեթևացնի առողջապահական համակարգի բեռը։

«Փյունիկը» խնդրում է օգնել վերանորոգել մասնաշենքը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել