ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) հայտարարում է ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈւԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ վարչությունում և ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի նույնանուն բաժնում առկա թափուր հաստիքների մասին։
Մասնագետների համար սահմանված պահանջներն են, մասնավորապես, առողջապահության գծով բարձրագույն մասնագիտական կրթություն, առնվազն 1-3 տարվա աշխատանքային փորձ։
Հետաքրքրվողները կարող են իրենց կենսագրականներն ուղարկել դեկտեմբերի 11-20-ը info@hlib հասցեով՝ վերնագրում պարտադիր նշելով «Բուժվարչության մասնագետի հաստիքի համար»։ Խնդրում ենք նամակին «Ստացել ենք, շնորհակալություն» պատասխանը չստանալու դեպքում կրկին ուղարկել կամ կապվել ստորեւ նշված հեռախոսահամարով։
Հաստիքների համալրումը տեղի կունենա սահմանված պահանջներին համապատասխանող անձանց հետ մասնագիտական խմբի կողմից հարցազրույցի հիմքով, հետագայում՝ քաղաքացիական ծառայության քննության մասնակցելու պայմանով։
Կենսագրությանը կից անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝ անձնագրի (անձը հաստատող փաստաթղթի), աշխատանքային գրքույկի, դիպլոմների պատճեններ, լուսանկար։
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 178 հազար 578 (հարյուր յոթանասունութ հազար հինգ հարյուր յոթանասունութ) դրամ է:
Հարցերի դեպքում կարելի է զանգահարել 010650503 հեռախոսահամարով՝ ԱԱՏՄ իրազեկման բաժին։