ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու համար ձերբակալվել է մեկ անձ, հարուցվել է քրգործ. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը ապօրինի հատելու համար ձերբակալվել է մեկ անձ, հարուցվել է քրեական գործ:

«Արմենպրես»-ն ԱԱԾ էր դիմել պարզաբանելու տեղեկությունն այն մասին, որ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան համայնքում դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ադրբեջանցի է հայտնվել, և ԱԱԾ աշխատակիցները նրան տարել են:

ԱԱԾ-ից հայտնեցին հետևյալը. «Ապօրինի կերպով հատել է Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը: Այդ մասին ստացվել են օպերատիվ տվյալներ, որոնողական աշխատանքների արդյունքում այդ անձը հայտնաբերվել է, հարուցվել է քրեական գործ, ունի կասկածյալի կարգավիճակ, ձերբակալված է»:

ԱԱԾ-ից այլ մանրամասներ չեն կարող հաղորդել՝ նախաքննական գաղտնիքի հիմքով պայմանավորված:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել