Կոռուպցիայի դեմ պայքարն այլընտրանք չունի, այդ ճանապարհն անբեկանելի է. Ռուստամ Բադասյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է։
Կառավարությունն, այժմեական օրակարգային հրատապ հարցերը լուծելուց հետո, շարունակելու է հակակոռուպցիոն համակարգային պայքարը։

Կոռուպցիայի դեմ պայքարն այլընտրանք չունի․ այդ ճանապարհն անբեկանելի է։ Եվ անկախ նրանից, թե որ կառույցը կամ կառույցի մասը ինչ հիշողություններ ունի հին ժամանակների կոռուպցիոն դրսևորումների մասին, ժողովուրդն ու պետությունն այլևս թույլ չեն տալու արատավոր բարքերի վերադարձը։

Համաշխարհային և ազգային վերջին մարտահրավերներն առավել ցայտուն բացահայտեցին կոռուպցիայի աղետալի հետևանքները, և այսօր, առավել քան երբևէ, արդիական է կոռուպցիայի դեմ պայքարում ջանքերի մեկտեղումը։ Շուտով, Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությանը համապատասխան, կքննարկվի նաև մասնագիտացված դատավորների/դատարանների ստեղծմանը վերաբերող օրենսդրական փաթեթը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել