Բաքու մուտքն և ելքը կփակվի․ երկրում խիստ կարանտինային ռեժիմ է սահմանվում

Բաքու մուտքն և ելքը փակ կլինի դեկտեմբերի 14-ից հունվարի 18-ը՝ COVID-19 կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակի պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Բացառությամբ հատուկ դեպքերի, մուտքը և ելքը Բաքվի, Սումգայիթի, Գյանջայի, Մինգաչևիրի, Շիրվանի, ինչպես նաև Լենքորանի, Մասալիի, Ջալիլաբադի, Շեկիի, Զագաթալայի, Գուբայի, Խաչմազի, Եվլախի, Բարդայի և Բիլասուվարլիի շրջանների տարածք կասեցվում է»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Կարանտինային խիստ ռեժիմ կսահմանվի դեկտեմբերի 14-ի ժամը 00:00-ից մինչև 2021 թվականի հունվարի 18-ի 00:00-ն:

Որոշման համաձայն, այս ժամանակահատվածում երկրի տարածքում դադարեցվում է ոլորտի և ծառայությունների գործունեությունը, բացառությամբ Նախարարների կաբինետի համապատասխան հրամանագրով որոշվածների:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել