ՀՀ արտաքին գործերի նախարարը Սերգեյ Լավրովին հրավիրել է Երևան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին հրավիրել է այցելել Երեւան: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սերգեյ Լավրովը: Նախարարն այսօր Մոսկվայում հանդիպում էին ունեցել:

«Մենք ունեցանք շատ օգտակար ու ամբողջական առաջին շփումը Հայաստանի նոր արտգործնախարարի հետ: Արա Այվազյանն ինձ հրավիրեց հերթական անգամ այցելել Երեւան: Ես հաճույքով կժամանեմ: Ժամանակացույցի մասին կպայմանավորվենք հետագայում»,-հայտնեց ՌԴ արտգործնախարարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել