ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը շնորհավորել է փաստաբանի օրվա առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ,
Հարգարժա՛ն գործընկերներ,
Շնորհավորում եմ մեր մասնագիտական տոնի` փաստաբանի օրվա առթիվ։
Դժվար է գերագնահատել փաստաբանի դերը հատկապես անցումային ժամանակափուլերում ինստիտուտների կայացման կարեւորագույն գործընթացում։
Այս առումով` երբեք չեմ փոշմանել, որ ընտրել եմ այս մասնագիտությունը։
Ավելին, մեծ քաղաքականության մեջ լինելով, հասկացել ու ավելի բարձր եմ գնահատել իրավունքի եւ արդարության շահը ճանաչող եւ ամեն ինչից վեր դասող անձանց դերն ու նշանակությունը։
Հուսով եմ` փաստաբանությունը մեր Հայրենիքում էլ ավելի կկայանա, փաստաբանի դերն ու վստահությունն ավելի կբարձրանան` նպաստելով նաեւ մյուս ինստիտուտների զարգացմանն ու կայացմանը։
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ` մաղթելով մասնագիտական նոր բարձունքների գրավում»։