Ընդդիմադիրների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի ելույթը՝ հանրահավաքին

Ազատության հրաապարակում ընթացող հանրահավաքին ելույթ ունեցավ նաև ընդդիմադիր ուժերի կողմից ներկայացված վարչապետի թեկնածուն՝ Վազգեն Մանուկյանը։

«Խնդիրները, որ դրված էին 1988-ին, նորից դրված են, և այդ խնդիրները պետք է լուծվեն։ Մենք թշնամացանք իրար դեմ՝ հին ու նոր, սև ու սպիտակ, արցախցի ու հայաստանցի։ Նիկոլ Փաշինյանի առաջին քայլերից մեկը եղավ Արցախի բանակի գլխատումը։ Արցախի լավ հրամանատարները, որոնք փորձ ունեին, հեռացվեցին այդ բանակից։ Կորցրինք մեր դաշնակիցներին։ ՌԴ-ն կորցրեց վստահությունը մեր նկատմամբ, Չինաստանը երեսը շուռ տվեց մեզնից, Իրանը մեզ չէր վստահում, և միայնակ գնացինք առաջ»,-ասաց Մանուկյանը։

Նա կոչ արեց Նիկոլ Փաշինյանին հեռանալ։

«Թող հեռանա կամավոր, թե չէ կհեռանա զոռով»,-ասաց Վազգեն Մանուկյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել