ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ
1998-2008թթ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՆՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ. ՀՀ գլխ. դատախազ: Սպանվել է հրազենից՝ իր աշխատասենյակում, 1998թ. օգոստոսի 6-ին: Պաշտոնական վարկածով` նրան սպանել է ՀՀ տրանսպորտի նախկին դատախազ Արամ Կարապետյանը և ինքնասպան եղել:
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. ՀՀ տրանսպորտի նախկին դատախազ: Դեպքից մեկ ժամ անց Ռ. Քոչարյանը «բացահայտեց» հանցագործությունը, որի համաձայն՝ Արամ Կարապետյանը անձնական հրաձիգով սպանել է Գլխ. դատախազ Հենրիկ Խաչատրյանին և ինքնասպան եղել: Հենց այս «բացահայտումն» էլ հետագայում դարձավ քննչական խմբի հիմնական վարկածը, և հանցագործությունը համարվեց բացահայտված:
ՎԱՀՐԱՄ ԽՈՐԽՈՌՈՒՆԻ. ՀՀ պաշտպանության փոխնախարար, գնդապետ: Սպանվել է 1998 թվականի դեկտեմբերի 10-ին՝ իր բնակարանի շքամուտքում, հրազենից: Սպանությունը բացահայտված չէ:
ԱՐԾՐՈՒՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ. ՀՀ ՆԳ և ԱԱ փոխնախարար, գեներալ-մայոր: Սպանվել է 1999թ. փետրվարի 9-ին: Պաշտոնական վարկածով` երկու կրակոցով ինքնասպանություն է գործել՝ մի անգամ կրակելով գլխին, մի անգամ՝ սրտի շրջանում:
ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ. ՀՀ վարչապետ: Սպանվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին, Աժ դահլիճում՝ Նաիրի Հունանյանի հանցախմբի կողմից: Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը կազմակերպիչների մասով բացահայտված չէ:
ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ. ԱԺ նախագահ, Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ: Սպանվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, Նաիրի Հունանյանի հանցախմբի կողմից:
ՅՈՒՐԻ ԲԱԽՇՅԱՆ. ԱԺ փոխնախագահ: Սպանվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին, Նաիրի Հունանյանի հանցախմբի կողմից:
ՌՈՒԲԵՆ ՄԻՐՈՅԱՆ. ԱԺ փոխնախագահ: Սպանվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին, Նաիրի Հունանյանի հանցախմբի կողմից. ՀՀ օպերատիվ հարցերով նախարար: Սպանվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին, Հունանյանի խմբի կողմից, ՀՀ ԱԺ պատգամավոր: Սպանվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին: Սպանությունը բացահայտված չէ:
ՀԵՆՐԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. ԱԺ պատգամավոր: Սպանվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, Նաիրի Հունանյանի հանցախմբի կողմից:
ՄԻՔԱՅԵԼ ՔՈԹԱՆՅԱՆ ԱԺ պատգամավոր, ակադեմիկոս: Սպանվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին, Հունանյանի խմբի կողմից:
ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի թիկնապահ Արբակ Բաբասյանը 2000թ.-ի ապրիլի 4-ին, գիշերվա 02:40-ի սահմաններում, Բաղրամյան և Կիևյան փողոցների խաչմերուկում ատրճանակով սպանեց 30-35 տարեկան մի քաղաքացու:
ԳԱԳԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ. ՀՀ վարչապետի խորհրդական, վարչապետի վերահսկողական ծառայության պետ: Սպանվել է 2001թ. սեպտեմբերի 11-ին, իր բնակարանի դռանը հարմարեցված նռնակի պայթյունի հետևանքով: Սպանությունը բացահայտված չէ:
ՊՈՂՈՍ ՊՈՂՈՍՅԱՆ. Վրաստանի քաղաքացի: Սպանվել է 2001թ. սեպտեմբերի 25-ին, «Առագաստ» սրճարանում՝ Քոչարյանի թիկնապահների կողմից ծեծվելու հետևանքով՝ նախագահին «պրիվետ Ռոբ» արտահայտությամբ ողջունելու համար:
Սպանությունից մի քանի օր հետո Ռ. Քոչարյանը հայտարարեց, որ եթե Պողոս Պողոսյանը ողջ լիներ, ինքը դեռ ասելու բան կունենար: Թիկնապահներից մեկը՝ Ա. Հարությունյանը՝ Կուկու մականվամբ, դատապարտվել է երկու տարվա պայմանական ազատազրկման:
ՏԻԳՐԱՆ ՆԱՂԴԱԼՅԱՆ. լրագրող, Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ: Սպանվել է 2002 թվականի դեկտեմբերի 28-ին, ծնողների տան շքամուտքում՝ հրազենից:
1998-2008թթ. ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՇՈՏ ՄԽԻԹԱՐՅԱՆ. ՀՀ էլեկտրական ցանցերի «Արզնի» մասնաճյուղի տնօրեն: 2005թ. սեպտեմբերի 24-ին Նոր Հաճնի քաղաքապետ և հոկտեմբերի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում թեկնածու Արմեն Քեշիշյանը երկու ոստիկանների ներկայությամբ վեց կրակոց է արձակել և սպանել նրան: Քեշիշյանը դատապարտվեց ընդամենը 3.5 տարվա ազատազրկման և պայմանական ազատ արձակվեց:
ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ. Արարատի մարզի Դալար գյուղի գյուղապետ: Սպանվել է 2006թ. օգոստոսի 30-ին, նախկին գյուղապետ Գեղամ Բաբայանի կողմից, որսորդական հրացանով:
ՌՈԼԱՆԴ ՄԿՐՏՉՅԱՆ. Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի գյուղապետ: 2006թ. դեկտեմբերի 20-ի գիշերը անհայտ անձանց կողմից իր տանից դուրս է կանչվել և սպանվել:
ՇԱՀԵՆ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ. ՀՀ Հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզության վարչության պետ: Սպանվել է 2006 թ. սեպտեմբերի 6-ի առավոտյան` ծառայողական ավտոմեքենայով աշխատանքի ուղևորվելիս: Անհայտ հանցագործը գործի էր դրել նրա նստատեղի տակ դրված ռումբը:
ԱԼԲԵՐՏ ՂԱԶԱՐՅԱՆ. 2007թ. օգոստոսի 25-ի գիշերը աշխատանքից տուն վերադառնալիս իր տան մոտ անհայտ անձի կողմից սպանվեց Լոռու մարզի դատախազը։
2007թ. նոյեմբերի 8-ին, ժամը 18.00-ի սահմաններում Արաբկիրի շուկայի մոտակայքում հրազենային կրակոցից անհայտ անձանց կողմից սպանվել է Սայադ Դավթյանը. Հայաստանի որսորդների միության նախագահ, ԲՀԿ Քանաքեռ-Զեյթուն համայնքի Քանաքեռի տարածքի համակարգող, 1960թ. ծնված:
2008թ. ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՍՊԱՆՎԱԾ ԽԱՂԱՂ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ
1. Համլետ Թադևոսյան (ոստիկան)
2. Տիգրան Աբգարյան (ոստիկան)
3. Զաքար Հովհաննիսյան
4. Սամվել Հարությունյան
5.Գրիգոր Գևարգյան
6. Հովհաննես Հովհաննիսյան
7.Տիգրան Խաչատրյան
8.Արմեն Ֆարմանյան
9.Դավիթ Պետրոսյան
10.Գոռ Քլոյան»։