ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՀՀ կառավարության դիմումի հիման վրա այսօր Ադրբեջանը ՄԻԵԴ-ին առաջին անգամ տրամադրեց մանրամասն տեղեկատվություն Ադրբեջանում պահվող մի շարք ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ:
ՄԻԵԴ-ը սահմանել է ժամկետ՝ մինչև դեկտեմբերի 11-ը, Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ բժշկական փաստաթղթեր և լուսանկարներ տրամադրելու համար»: