Թուրքիայում ռուսական НТВ հեռուստաալիքի լրագրողների ձերբակալվել են անօդաչու թռչող սարքերի արտադրության թաղամասում նկարահանումների անելու համար։ Այս մասին հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից, փոխանցում է РИА Новости-ն։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ի առավոտյան լրագրող Ալեքսեյ Պետրուշկոն և օպերատոր Իվան Մալիշկինը լրատվամիջոցի խմբագրությանը հայտնել են այն մասին, որ ոստիկանները բերման են ենթարկել նրանց Ստամբուլի արվարձաններում: Այնուհետև նրանց հետ կապը ընդհատվել է: Մոսկվայի ժամանակով ժամը 21:00-ին Ալեքսեյ Պետրուշկոյին հաջողվել է կարճ SMS հաղորդագրություն ուղարկել. «Չգիտես ինչու, նրանք մեզ դեռ պահում են»: