Ռուսաստանցիների ավելի քան կեսը վստահում Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն` ներկայացնելով «Հասարակական կարծիքի» հիմնադրամի կողմից անցկացված հարցման արդյունքները:
Հետազոտության տվյալների համաձայն, ավելի շուտ նրան չի վստահում 30 տոկոսը, եւս 10 տոկոսը դժվարացել Է պատասխանել հարցին: Հարցման մասնակիցների 63 տոկոսի կարծիքով՝ Պուտինը ավելի շուտ լավ Է աշխատում իր պաշտոնում: Հակառակ տեսակետն Է պաշտպանում ռուսաստանցիների 24 տոկոսը:
Դժվարացել Է պատասխանել հարցվածների 13 տոկոսը: Համառուսաստանյան հեռախոսային հարցումն անցկացվել Է նոյեմբերի 27-ից 29-ը՝ 18 եւ ավելի բարձր տարիքի 4 հազար քաղաքացիների շրջանում՝ շարժական եւ ստացիոնար հեռախոսահամարների պատահական ընտրության սկզբունքով:
Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 1,9 տոկոսը։