Բաքվում Ֆրանսիայի դեսպանը կկանչվի Ադրբեջանի արտգործնախարարություն՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից բանաձեւի ընդունման հետ կապված։ Այս մասին հայտնում է Ria Novosti-ն։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Ազգային ժողովն այսօր՝ Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի ընդունած պատմական որոշումից մեկ շաբաթ անց, 188 կողմ և 3 դեմ ձայնով ընդունել է բանաձև, որտեղ ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտությունը։
Նոյեմբերի 25-ին ընդունեց նման բանաձև ընդունեց Ֆրանսիայի Սենատը:
«Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կանչվելու է Արտաքին գործերի նախարարություն՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից անհիմն և կողմնակալ բանաձևի ընդունման կապակցությամբ: Ադրբեջանական կողմի վճռական բողոքը մյուս կողմի ուշադրությանն է ներկայացվելու», – նշվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հայտարարության մեջ։