ՀՀ ԱԳՆ-ն կոչ է արել ԵԱՀԿ-ին ճնշում գործադրել Թուրքիայի վրա` իր զինյալներին Հարավային Կովկասից դուրս բերելու համար

«Երևանը կոչ է անում ԵԱՀԿ անդամ երկրներին ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ իր ռազմական ու օտարերկրյա զինյալներին Հարավային Կովկասից դուրս բերելու համար»,-  այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում ասել է Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը:

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

«Մենք կոչ ենք անում ԵԱՀԿ անդամ բոլոր երկրներին շարունակել ճնշում գործադրել Թուրքիայի վրա ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց և Հարավային Կովկասից իր զինված անձնակազմին և հարակից ահաբեկչական խմբավորումներին դուրս բերելու համար: Հակամարտության գոտուց օտարերկրյա զինյալներին դուրս բերելու ազդանշաններ չկան: Բաքվի ծրագրերը են ընդլայնել ահաբեկիչների տարածման աշխարհագրությունն ու վերաբնակեցնել  նրանց Արցախի գրավյալ շրջաններում», – ասել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել