BBC լրատվական գործակալությունը անդրադարձել է Արցախում անհետ կորած Սողոմոնին՝ գրելով․
«Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտվել է, բայց կան ընտանիքներ, որոնք դեռևս սպասում են իրենց անհետ կորած հարազատների մասին լուրերին:
Դիակները դեռ հաշվարկվում և հայտնաբերվում են, և անհետ կորածների հետ պատահածի մասին հստակ տեղեկություններ չկան:
Քսաներկու տարեկան Սողոմոնը կռվում էր հայկական ճակատում՝ Ադրբեջանի դեմ: Վերջին անգամ ընտանիքը նրանից լուր է ստացել հոկտեմբերի 1-ին:
Նա զինվոր էր, բայց նաև նկարիչ և տաղանդավոր դաշնակահար:
Նրա հայրն ու քույրն ասում են, որ չեն ուզում հույսը կտրել, որ նա կվերադառնա»: