ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը այսօր՝ նոյեմբերի 26-ին, հրամանագիր է ստորագրել, որով էկոնոմիկայի նոր նախարարը է նշանակվել։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Վահան ՔԵՐՈԲՅԱՆԻՆ նշանակել էկոնոմիկայի նախարար»: