Տիգրան Խաչատրյանը ազատվել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը այսօր՝ նոյեմբերի 26-ին, հրամանագիր է ստորագրել, որով էկոնոմիկայի նախարարը ազատվել է պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Տիգրան ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ազատել էկոնոմիկայի նախարարի պաշտոնից»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին հայտնի դարձավ, որ Տիգրան Խաչատրյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել