ԱԱԾ աշխատակիցներն այս պահին խուզարկում են իմ բնակարանը․ Աշոտ Անդրեասյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների միության նախագահ Աշոտ Անդրեասյանը հայտնում է․

«ԱԱԾ աշխատակիցներն այս պահին խուզարկում են իմ բնակարանը: Խուզարկության հիմնավոր պատճառները բացակայում են: Նշեմ նաև, որ գիշերը կրկին անգամ ապօրինի կերպով մեքենաս բերման են ենթարկել կենտրոնի ոստիկանական բաժանմունք առանց որևէ ծանուցման և հիմքի։

Ապօրինաբար բացել են մեքենայիս դռները և խուզարկել են այն վնասելով իմ անձնական գույքը։

Այս ամենը խոսում է երկրում տիրող ամենաթողության և խուլիգան ղեկավար ունենալու մասին։

Քաղաքական շինծու հետապնդումներով չեք լռեցնելու մեզ և չեք կոծկելու ձեր դավաճանությունը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել