Աստված չանի, եթե օդում կախված լուրերի համաձայն, մեր ռազմագերիներին ցուցադրեն Բաքվում նախատեսվող զինվորական շքերթին․ Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մինչև դեկտեմբերի 1-ը բոլոր ռազմագերիները պետք է վերադարձված լինեն:

Եռակողմ հայտարարության դրույթները չպետք է կատարվեն միակողմանիորեն:

Այնպիսի տպավորություն է, որ այդ հայտարարությունը վերաբերում է միայն Հայաստանին:

Եթե չվերադարձվեն, ես չեմ բացառում, որ Ալիևը նոր նախապայմաններ առաջ քաշի՝ նրանց վերադարձի համար:

Ի՞նչն է խանգարում, որ ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց ու զոհվածների դիակների փոխանակումն իրականացվի հայտարության մյուս կետերի իրականացման հետ զուգահեռ, եթե այլ խնդիր չկա:

Եթե կա այլ խնդիր, ասեք՝ իմանանք:

Կոնկրետ գործ արե՛ք, այս խնդիրը դարձրեք օրակարգային Ռուսաստանի ու Ադրբեջանի հետ և ապահովեք անխտիր բոլոր ռազմագերիների վերադարձը:

Աստված չանի, եթե օդում կախված լուրերի համաձայն, մեր ռազմագերիներին ցուցադրեն Բաքվում նախատեսվող զինվորական շքերթին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել