Կառավարության դիմաց երեկ՝ նոյեմբերի 25-ին, հացադուլ է հայտարարել Անահիտ Կիրակոսյանը, ում որդին՝ Անդրանիկ Հայրապետյանը, 2008 թվականին զոհվել է Արցախում՝ Մարտակերտի մարտական դիրքերից մեկում։
Անահիտ Կիրակոսյանի պահանջն ուղղված է Ռուսաստանի Դաշնության կառավարությանը և միջազգային հանրությանը, որ կազմակերպեն անհետ կորած զինվորների որոնողական աշխատանքները։
«Ես փորձեցի այս միջոցով իմ փոքրիկ օգնությունը ցուցաբերել անհետ կորած ու գերի ընկած զինվորներին։ Իմ միակ նպատակն է ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռել այս հարցին, որ կարողանան ավելի արագ տեմպերով որոնողական աշխատանքները կատարեն»,- ասաց Անահիտ Կիրակոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում