Կառավարությունը որոշում ընդունեց վարժական հավաքները դադարեցնելու վերաբերյալ

Կառավարությունը նոյեմբերի 26-ին որոշում ընդունեց վարժական հավաքները դադարեցնել։

Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հաշվի առնելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումների կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունները, որի կապակցությամբ Կառավարության կողմից 27.09.2020թ. ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշումը, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ընդհանուր զորահավաք և գործողության մեջ է դրվում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կիրառման պլանը:

Հաշվի առնելով, որ որոշման հիման վրա իրականացվում է պատերազմական ժամանակների հաստիքների կցագրված պահեստազորայինների զորահավաքային զորակոչ, վերացել է պահեստազորայինների վարժական հավաք անցկացնելու անհրաժեշտությունը:

Այսպիսով ուժը կորցրած ժանաչվեց Կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 3-ի «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» N 1453-Ն որոշումը, որի համաձայն 2020 թվա­կանի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին անցկացվելու էր պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել