ԵՄ-ի կողմից անհրաժեշտության դեպքում ԼՂ-ի բնակչությանը տրամադրվող մարդասիրական օգնության ծավալները կավելանա

Իսպանիայում Հայաստանի դեսպանությունից հայտնում են.

«Քիչ առաջ Իսպանիայի Կոնգրեսն ընդունեց պատգամավոր Ջոն Ինյառիտուի հերթական առաջարկ-միջնորդությունը, որով Կոնգրեսն իր ցավակցություններ է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքացիական և զինվորական զոհերի ընտանիքներին և վերահաստատում է հայ ժողովրդի հետ խորը բարեկամական կապերը, կարևորում է հայկական մշակութային և կրոնական կենտրոնների պաշտպանությունը Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող կամ նրանց վերահսկողության տակ անցնող տարածքներում:

ԵՄ-ի կողմից անհրաժեշտության դեպքում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը մարդասիրական օգնության ծավալների ավելացումը, ինչպես նաև՝ ներքին տեղահանվածների և փախստականների վերադարձն իրենց բնակավայրեր։ Կոնգրեսում ներկայացված քաղաքական ուժերից որևէ մեկը վերոնշյալ առաջարկ-միջնորդությանը դեմ չի քվեարկել»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել