Ֆոնեթոնի արդյունքում հավաքագրվել է ավելի քան 2.1 միլիոն եվրոյի խոստում–նվիրատվություն

Նոյեմբերի 22-ին Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի նախաձեռնած Ֆոնեթոնի արդյուքնում հավաքագրվել է ավելի քան 2.1 միլիոն եվրոյի խոստում-նվիրատվություն:

Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆեյսբուքյան էջից։

«Շնորհակալ ենք այն բոլոր նվիրատուներին, որոնք, չնայած առողջապահական և տնտեսական ճգնաժամերին, համախմբվեցին՝ ի աջակցություն հայրենիքի և արցախահայության»,- ասված է հայտարարության մեջ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես այցելել էր Ֆրանսիայի տեղական մարմնի կենտրոնակայան, հանդիպել հայ կամավորներին և քաջալերել հայ համայնքին։

Ֆոնեթոնը շարունակվում է. Եվրոպայի մեր հայրենակիցները նվիրատվություններ կարող են կատարել ինչպես կայքէջով՝ https://dons.fondsarmenien.org/phonethon , այնպես էլ բանկային փոխանցումների միջոցով: Մանրամասների համար զանգահարեք 0 809 54 26 26.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել