Ի՞նչ կենսագրություն ունի պաշտպանության նախկին փոխնախարար Գաբրիել Բալայանը

Ինչպես արդեն հայտնել ենք, Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ազատվել է պաշտոնից։

Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում նրա կենսագրությունը։

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

2001-2005թթ. – ՀՀ պետական եկամուտների կոմիտե, Օպերատիվ-հետախուզության վարչություն, Ավագ օպեր լիազոր, Հարկային ծառայության ավագ լեյտենանտ

2006-2009թթ. – Եվրոպայի Խորհուրդ, Մարդու իրավունքների Կրթություն/Կրթություն ժողովրդավարական քաղաքացիության ծրագրի ազգային փորձագետ/համակարգող

2010-2011թթ. – Հազարամյակի մարտահրավերներ, Կառավարման խորհրդի անդամ

2015-2016թթ. – ԱՄՆ շրջանավարտների հայկական ասոցիացիա, Խորհրդի անդամ

2005-2012թթ. – Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան, Վարչական, տնտեսական և իրավաբանական հարցերով պրոռեկտոր

2012-2013թթ. – Համաշխարհային բանկի խումբ, Իրավաբանական խորհրդատու

2012-2013թթ. – ՀՀ պաշտպանության նախարարություն, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի աշխատակազմի գլխավոր մասնագետ

2013-2014թթ. – Ֆուլբրայթ գիտնական, ԱՄՆ Կոնգրեսի իրավաբանական գրադարան, ռեզիդենտ հետազոտող գիտնական․
Թեմա՝ «Պետական վերահսկողության սահմանադրաիրավական հիմքերը.  համեմատական վերլուծություն»

2014-2015թթ. – «Մարդու իրավունքներ առանց սահմանների» ՀԿ կողմից  ԵԱՀԿ գրասենյակի ֆինանսկան օժանդակությամբ իրականացվող ծրագիր, Մարդու իրավունքներ, զինվորական կառավարման համակարգում, պատասխանատվություն ու պարտականությաններ դասընթացի դասավանդող

2014-2015թթ. – ՀՀ Պետական կառավարման ակադեմիա, Հրավիրված դասախոս, Առարկա՝ «Պետական վերահսկողության հիմնական ձևերը»

2014-2016թթ. – Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Ռազմաբժշկական ֆակուլտետ, Հրավիրյալ դասախոս
Առարկա՝ « Զինվորական իրավունք»

2015-ից – Հայաստանի ամերիկյան համալսարան, Հրավիրված դասախոս, Առարկաներ՝
1. «ՀՀ կառավարման համակարգի հիմունքներ»
2. «Համեմատական սահմանադրական իրավունք»

2015թ. «ԼԵԳԱԼԼԱԲ» Իրավաբանական Ընկերություն ՓԲԸ, Գլխավոր իրավախորհրդատու

2015-ից Եվրոպայի Խորհուրդ, Անհանդուրժողականության և ռասիզմի դեմ պայքարի Հանձնաժողովի անդամ  (ECRI)

2015-2016թթ. – ԵԱՀԿ Երևանյան գրասենյակ,  Դասախոս Մարդու իրավունքների ստորաբաժանումում

2015-2016թթ. – Մենթիս Լեգալ, Իրավաբանական տնօրեն

2017թ – Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական  համալսարան, Իրավաբանական ֆակուլտետի հրավիրյալ դասախոս, Առարկա՝ «Պետական վերահսկողության սահմանադրաիրավական հիմքերը արտասահմանյան երկրներում»

2017թ. – Տնտեսագիական բարձրագույն դպրոց, Իրավունքի ֆակուլտետի հրավիրյալ պրոֆեսոր, Առարկա՝ «Պետական կառավարման համակարգ և իրավունք. Քաղաքական պրոցեսների իրավական հիմքերը»

2017թ. – Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան, Իրավաբանական ֆակուլտետ «Արտաքին տնտեսական կապերի և մաքսային գործի իրավագետ» մագիստորսական առարկայական ծրագրի խորհրդի ղեկավար

2016-2018թթ. –  Եվրասիական տնտեսական հանձնաժողով, Իրավաբանական դեպարտամենտի տնօրենի տեղակալ, Միջազգային իրավապայմանագրային ոլորտի համակարգող

2018թ. մայիսի 29 – ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1994-1999թթ. – Երևանի պետական համալսարան, Պատմության ֆակուլտետ, Որակավորումը՝ Պատմաբան, պատմության ուսուցիչ

2001-2005թթ. – Երևանի պետական համալսարան, Իրավաբանական ֆակուլտետ, Որակավորումը՝ իրավագետ

2006-2009թթ. – Երևանի պետական համալսարան, Սահմանադրական իրավունքի ամբիոն, Իրավաբանական գիտությունների թեկնածու

2010թ. – Եվրոպայի Խորհուրդ, Բուդապեշտի երիտասարդական կենտրոն, Երիտասարդներին մարդու իրավունքներ դասավանդողների դասախոսի հավաստագիր

2011թ. – ԱՄՆ Նյու Յորքի նահանգային համալսարան, Հրավիրված հետազոտող, Թեմա՝ հանրային միջոցների կառավարում և վերահսկողություն

2012թ. – Ռուսաստանի դաշնության Կրթության և գիտության նախարարություն, Գիտությունների թեկնածուի աստիճանի համարժեքության հավաստագիր

2012թ. – ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով, Դոցենտի կոչում

2012-2016թթ. – Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարան (Մոսկվա), Դոկտորանտուրա, Թեմա՝ «Պետական վերահսկողության սահմանադրաիրավական հիմքերը ՀՀ-ում»

2013-2014թթ. – Պետական Վերահսկողական ծրագիր, Կոնգրեսի աշխատակազմի համար նախատեսված դասընթացի հավաստագրված շրջանավարտ

2013-2014թթ. – Կոլումբիայի շրջանի Ամերիկյան Համալսարան, Վաշինգտոնի իրավաբանական դպրոց, Ֆուլբրայթ կրթաթոշակով սահմանադրական իրավունքի հետազոտող

ԱՅԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Զինվորական Ծառայություն – 1999 – 2000թթ. պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն ՀՀ և ԱՀ զինված ուժերում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել