Այսօրվա ասուլիսից հետո ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն: Իրավաբան․net-ի հետ զրույցում ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնել է, որ իրենք որևէ մանրամասն դեռ չեն հայտնում։
Հիշեցնենք, որ Մովսես Հակոբյանն այսօր՝ նոյեմբերի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է պատերազմում պարտվելու պատճառներին և նոր մանրամասներ ներկայացրել։