Զինված ուժերում կա ինֆորմացիոն կենտրոն, որի խնդիրներից մեկն է հակառակորդին մոլորության մեջ գցելը, սուտ ինֆորմացիա տարածելը։
Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյան։
«Բայց այնտեղ կա մի չափանիշ, որ սուտը չեպտք է գերազանցի իրականության 30 տոկոսը։ Մեր սուտը գերազանցել է 100 տոկոս, որը որևէ մեկի մոտ ընկալելի չէ։ Պետք է ջոկես այն կարևորը, որ չպիտի ասես։ Ինֆորմացիան տրվի այն չափով, որ համապատասխան է իրականությանը և մի 30 տոկոս դեզինֆորմացիա, որը հակառակորդին կշեղի բուն էությունից։ Մենք իրականացրել ենք 100 տոկոսանոց սուտ և դրանից է ծնվում այն բոլոր հարցերը, որ հասարակությունը, կռված տղաները, զինվորները, զորահավաքի մասնակիցները, պայմանագրայինները՝ չհասկանալով, որ ինչու՞ այսպես։ Մի մասը գտնում է, որ հաղթում ենք՝ պատերազմը կանգնեցրին, մի մասը գտնում է, որ պետք է կանգնեցներ պատերազմը, և այսպես շարունակ»,-ասաց նա։
Նա ասաց, որ բանակում պիտի քրտնես, տանջվես, որ կարողանաս հաղթանակ կերտես, որ չզոհվես։ Բանակը հաղթել է սովորեցնում։
Մանրամասները՝ տեսանյութում