Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են.
«Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ միջպետական ճանապարհներն անցանելի են:
Երթևեկությունը դեպի Արցախ թույլատրվում է և Վարդենիս-Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհով և Գորիս-Բերձոր-Շուշի հատվածով: Երթևեկության անվտանգությունը Շուշի քաղաքով դեպի Ստեփանակերտ ապահովվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից:
Ի դեպ այս ճանապարհով թույլատրվում է միայն քաղաքացիական բնակչությանը: Համազգեստով կամ զենքով՝ հակացուցված է:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ-Սոթքի ոլորաններում ճանապարհներին պահպանվում է թույլ տեսանելիություն: Առանձին հատվածներում անձրևախառն ձյուն է տեղում»: