Արարատ Միրզոյանի վիրահատությունը քիչ առաջ ավարտվել է

Ազգային ժողովից հայտնում են, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր առավոտյան ևս մեկ վիրահատության է ենթարկվել:

Քիչ առաջ վիրահատությունը բարեհաջող ավարտվել է:

Նշենք, որ սա Արարատ Միրզոյանի 3-րդ վիրահատությունն է։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի մոտ հավաքված մի խումբ անձինք նոյեմբերի 10-ի գիշերը ծեծի են ենթարկել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին։ Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես են շրջափակում Միրզոյանի մեքենան, որից հետո նրան հանում են մեքենայից և ծեծի ենթարկում։

Դեպքի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել է․ «Անընդունելի, դատապարտելի է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ կիրառված բռնությունը ու այն էլ, ինչպես նշված է, այն պայմաններում, երբ երեխան է եղել մեքենայի մեջ: ՀՀ ԱԺ նախագահին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել