Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ
Այսօր ընտանիքս Ստեփանակերտ է վերադարձել: Մեծ փորձությունից հետո Արցախը պիտի ապրի, ու, անկախ ստեղծված իրավիճակից, մենք վստահաբար կառուցելու ենք մեր երեխաների ապագան:
Կոչով դիմել եմ նաև կառավարության բոլոր պատասխանատուներին, որպեսզի միջոցներ ձեռնարկեն առաջիկա օրերին ընտանիքների՝ հարազատ օջախներում կրկին հաստատվելու ուղղությամբ:
Պետք է շարունակենք արարել ու ապրեցնել Արցախը»:
Լուսանկարը Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է հոկտեմբերի 1-ին