Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնում է․
«Այսօր առցանց ձևաչափով մասնակցել եմ ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստին։ Նիստի ընթացքում «Հավաքական անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների, դրանց հակազդելու միջոցառումների մասին» հարցի քննարկման շրջանակներում հանդես եմ եկել ելույթով:
Ելույթի ընթացքում ներկայացրել եմ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից նախաձեռնած պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, ընդգծել եմ Թուրքիայի բացասական ազդեցությունը տարածաշրջանային անվտանգության վրա: Կարևորել եմ Ռուսաստանի Դաշնության դերակատարությունը խաղաղության հաստատման գործում»: