«Մարտական ընկերներիդ երբեք մենակ չթողեցիր, չլքեցիր նույնիսկ, երբ քեզ վտանգ էր սպառնում». Արմավիրի առաջին ավագ դպրոց

Արմավիրի առաջին ավագ դպրոցից հայտնում են.

«Միշտ ժպտերես, միշտ համեստ, հարգանքով ու զուսպ…
Քեզ երբեք դիտողություն չարեցինք, բոլոր դժվար ու բարդ հարցերի պատասխանները դու գիտեիր, բոլոր ընկերներիդ դու էիր օգնում, լիներ մաթեմատիկա, հայոց լեզու, պատմություն թե քիմիա…
Բանակ գնալիս էլ առաջինը դու գնացիր, ամենածանր մարտերում դու կռվեցիր, մարտնչեցիր մինչև…
անմահություն։

Ու պայքարեցիր իսկական զինվորի պես, այնպես, ինչպես խորհուրդ էր տվել Արթուրը՝ հայրդ, ինչպես դաստիարակել էր Սեդան՝ մայրդ։
Մարտական ընկերներիդ երբեք մենակ չթողեցիր, չլքեցիր նույնիսկ, երբ քեզ վտանգ էր սպառնում, օգնեցիր վիրավոր զինակիցներիդ ու անմահացար…

Ու հիմա մենք չենք ուզում հաշտվել քո կորստի հետ, չենք ուզում հավատալ…
Գիտեմ՝ դու քո ջերմ ժպիտով նայելու ես երկնքից, քո մաքուր ու անկեղծ սիրով էլի սիրելու ես աշխարհը, մարդկանց, բայց մենք դրանից չենք սփոփվելու, մենք քո բացակայությունը չենք ներելու…
Չենք կարողանալու քեզ նման այդքան ճիշտ ապրել…
ՄԱՐԱՏ ՋԱՆ, մեր հերոս ՄԱՐԱՏ…

Մենք՝ ապրողներս, մեր կյանքով պարտք մնացինք ձեզ՝ անմահացած հերոսներիդ, պարտք մնացինք ձեր ծնողներին ու աշխարհին…
Փառք քեզ, հերոս…
Հանգչի՜ր խաղաղությամբ…»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել