Ոստիկանապետի և Րաֆֆի Հովհաննիսյանի միջև բանակցությունը ավարտվել է: Այժմ ոստիկանները ժողովրդին հրելով ուղղորդում են դեպի Սարյան փողոց:
Այս պահին դեռևս պարզ չէ, թե ինչ են խոսել նրանք, քանի որ լրագրողներին շրաջափակել էին և մոտ չէին թողնում:
Րաֆֆի Հովհաննիսյանը կարճատև հայտարարություն արեց` նշելով, որ եթե նեղացրել է որևէ պաշտոնյայի, ապա թող ներող լինեն, բայց այս պարագայում ներողություն խնդրողը պետք է լինի Սերժ Սարգսյանը և Վեհափառ Հայրապետը:
Աղբյուր` Իրավաբան․net