«Լուսավոր Հայաստանն» առաջարկում է հանել ռազմական դրությունը։ Այս մասին Ազգային ժողովի ամբիանոի հայտարարեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Մենք ունենք խմբակցություններով արդեն հավաքած ստորագրություններ, այսօր 18։30 հրավիրում ենք արտահերթ նիստ, հարգելի գործընկերներ, խնդրում եմ եկեք․ այդ նիստի ժամանակ մենք առաջարկում ենք ռազմական դրությունը վերացնել, որից հետո երկրում վերադարձնել ազատությունները և հնարավորություն տալ, որ ժողովրդավարական գործընթացները տեղի ունենան։ Ուզում եմ հիշեցնել՝ ռազմական դրությունը հայտարարվել է երկրում մոբիլիզացիայի համար, Հայաստանի պատմության մեջ առաջին արցախյան պատերազմի ժամանակ էլ ռազմական դրություն չի հայտարարվել, որպեսզի Հայաստանը որևէ ձևով պատերազմի կողմ չդառնա, այս անգամ հայտարարվել է։ Երբ ես ասել եմ ինչու՞ ենք հայտարարում, ինձ ասել են՝ մեզ պետք է մոբիլիզացիա, ասել եմ՝ լավ։ Մոբիլիզացիան վարտվել է։ Գլխավոր շտաբի պետը ասել էր առնվազն 7 օր ժամանակ ձգեք, թողեք ռազմական դրությունն առնվազն 7 օր էլ մնա, դա եղել է ամսի 10-ին, այսօր ամսի 17-ն է․ հետևաբար 7 օրը լրացել է։ Մենք առաջարկում ենք ռազմական դրությունը հանել։ Խնդրում եմ գալ այդ նիստին և ռազմական դրությունըհանելու համար կողմ քվեարկել»,-ասաց Էդմոն Մարուքյանը։