Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ զինադադարից հետո անհետ կորած 10 քաղաքացիների կյանքի իրավունքի ապահովման համար։ ներկայացված դիմումով պահանջվել է քայլեր ձեռնարկել ապահովելու նոյեմբերի 11-ին Գորիս-Շուշի ճանապարահատվածում անհայտ կորած 10 քաղաքացիների կյանքի իրավունքը և զերծ մնալ նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքից:
Ազգային ժողովում այսօր՝ նոյեմբերի 17-ին, հերթկան նիստի ժամանակ իր ելույթն այսպես սկես «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
«Սա նշանակում է, որ հայտարարությունը ստորագրելու հետո մարդիկ գնում են գերի են ընկնում, տեսանյութն էլ կա, երևի տեսել եք։ Հիմա վարչապետի բարձր կանգնած մարմինն այսօր խորհրդարանն է։ Կարո՞ղ է խորհրդարանը հավաքվի, քննարկի այդ հայտարարությունը, ասի՝ քանի որ հայտարարությունը ստորագրվել է և արդեն հայտարարության կետեր են խախտվել, մենք էլ դիտարկում ենք, օրինակ, Լաչինի միջանցքը չազատելու հարցը։ Ես կարծում եմ՝ կարող է։ Բա ինչու՞ չենք քննարկում»,-ասաց պատգամավորը։
Մարուքյանի խոսքով, տեղեկություններ կան, որ վերջին երկու օրերի ընթացքում դեպի Քարվաճառ թշնամու դիվերսիոն խմբեր են մտնում։
Մանրամասները՝ տեսանյութում