«Պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ՀՀ ԱԺ խորհրդի որոշման նախագծի քննարկումը հետաձգվել է

Նոյեմբերի 16-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը:

Խորհրդի անդամները քննարկել եւ հաստատել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ նոյեմբերի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Խորհրդի որոշմամբ սահմանվել է նաեւ նոյեմբերի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Նոյեմբերի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 2 հարց:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ՀՀ ԱԺ խորհրդի որոշման նախագծի քննարկումը հետաձգվել է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել