Դադարեցվում է «Միասնական հայրենիք» և «Ազատ հարենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի միջև կնքված համագործակցության հուշագրի գործողությունը. Սամվել Բաբայան

««Միասնական հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել դադարեցնելու «Միասնական հայրենիք» կուսակցության և «Ազատ հարենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի միջև կնքված համագործակցության հուշագրի գործողությունը»,- ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը:

Հիշեցնենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 25-ին իր գլխավորած «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի անունից համագործակցության հուշագիր էր ստորագրել «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ։

Հարությունյանը նշել էր, որ քաղաքական ուժերի միջև համագործակցությունը միտված է լինելու երկրում համերաշխության մթնոլորտի պահպանմանը և ծրագրային դրույթների շուրջ համատեղ ջանքերի գործադրմանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել