Հանրահավաքից առաջ, Նիկոլ Փաշինյանի ցուցումով, ապօրինի հարուցված քրեական հետապնդումների շրջանակներում Արթուր Վանեցյանին հրավիրել են ԱԱԾ քննչական դեպարտամենտ։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱԱԾ է հրավիրվել նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։